ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ի՞նչ հարցեր են քննարկել Արցախի նախագահն ու ՔՊ–ականները․ պարզաբանում է ԱՀ նախագահը

Ի՞նչ հարցեր են քննարկել Արցախի նախագահն ու ՔՊ–ականները․ պարզաբանում է ԱՀ նախագահը

Ղարաբաղում նորմալ է։ Այս մասին այսօր ԱԺ–ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով շփման գծի իրավիճակի վերաբերյալ հարցին։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ՔՊ-ի հետ քննարկվել են բոլոր հարցերը, այդ թվում՝ սահմանային, սոցիալ–տնտեսական, արտաքին քաղաքական։ 

Լրագրողի դիտարկմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն՝ Ադրբեջանը վերջնաժամկետ է  ներկայացրել խաղաղության պայմանգիր կնքելու համար, Արցախի նախագահն ասել է՝ «նման բան չկա, ես տեղյակ չեմ»։

  • Կիսվել: