ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ի՞նչ են քննարկել Միշելն ու Ալիևը Բրյուսելում

Ի՞նչ են քննարկել Միշելն ու Ալիևը Բրյուսելում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի հանդիպում է ունեցել Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ալիևի կայքին։

Հաղորդվում է, որ Ալիևն ու Միշելը գոհունակություն են հայտնել  Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման  բանակցությունների «բրյուսելյան ձևաչափի» վերականգնման առիթով։

«Ալիևը  շնորհակալությունն է հայտնել Միշելին այս ուղղությամբ նրա ջանքերի համար։

Զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանահայկական հարաբերությունների հետ կապված վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, Վաշինգտոնի բանակցությունները, ադրբեջանահայկական սահմանի իրավիճակը, ինչպես նաև եռակողմ հանդիպման օրակարգը, որ տեղի կունենա այսօր Ալիևի, Միշելի և Փաշինյանի մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի,Ադրբեջանի նախագահի և ԵԽ ղեկավարի մասնակցությամբ։

  • Կիսվել: