Ի՞նչ են արել Հայաստանի ներկայիս իշխանությունները 2019-ի հունիսին արված առաջարկների հետ, առաջարկում ենք գաղտնազերծել. Զուրաբյան
Առաջարկում ենք գաղտնազերծել այն առաջարկները, որոնք արվել են 2019 թվականի հունիսին։ Ի՞նչ են արել Հայաստանի ներկայիս իշխանությունները այս առաջարկների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Պարզվում է, որ հայկական շահերի տեսանկյունից այս ծրագիրը բավականին լավն էր, մենք կարող էինք պահպանել Ղարաբաղը Լաչինով ու Քարվաճառով։ Փաշինյանը ոչ միայն մերժեց այս պլանը, այլև թրոլինգով զբաղվեց։ Նա ցանկանում էր համաշխարհային հանրությանն ապացուցել, որ թքած ունի բանակցային գործընթացի վրա։
Այս ճշմարտությունը Փաշինյանը թաքցնում է ժողովրդից։ Այս հարցին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը երեկ խուսափողական պատասխան է տվել։ Սակայն նրանք դեռ ստիպված կլինեն պատասխանել հարցին՝ կա՞ր ծրագիր, թե՞ ոչ։ Իշխանությունները խաղում են ժողովրդի ճակատագրի հետ, նրանք քաղաքական սրիկաներ են և ստախոսներ»: