ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի ագրեսիայի արձանագրում հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով. Փաշինյան

Ի՞նչ է ակնկալում Հայաստանը ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի ագրեսիայի արձանագրում հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով. Փաշինյան

Ի՞նչ է ակնկալում Հայաստանը ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի ագրեսիայի արձանագրում հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Այս մասին այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց. ՛՛Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել։

Այս նրբությունները կարևոր են նաև այն պատճառով, քանի որ որոշիչ դեր են խաղում հետագա կոլեկտիվ գործողություններում։ Այս համատեքստում ցանկանում եմ պատասխանել այն մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին։

Վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Սա, իհարկե, կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին՛՛։

  • Կիսվել: