ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Փաշինյան

Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Փաշինյան

Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն համար ուղղված բանակցային մթնոլորտ ու միջավայր ստեղծվի: Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին, թե արդյոք ԼՂ հարցում կա ուղերձների փոփոխություն։

Վարչապետի խոսքով՝ երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ,  մտավախություններ առաջացան՝ ինչքանո՞վ նոր կառավարության դիրքորշումները կլինեն կառուցողական Արցախի հարցի լուծման առումով։

«Վերջին 1,5 տարվա մեջ մեր գործընկերներն արձանագրել են, որ մենք ոչ միայն մտադրություն չունենք բանակցային գործընթացը փակուղի մտցնել, այլև՝ ընդհակառակը՝ մենք ասում ենք, որ կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց ճշգրտման և կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանել հնարավոր չէ»,- ասաց կառավարության ղեկավարը։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: