Հզորագույն արտիստ, համեստագույն մարդ. Փաշինյանը՝ Մկրտիչ Արզումանյանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել դերասան Մկրտիչ Արզումանյանին:
«Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։
Հարգանքներիս հավաստիքը»,-սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Մկրտիչ Արզումանյանն աջակցել էր Փաշինյանի քաղաքականությանը Արցախի ու Արևմտյան Հայաստանի վերաբերյալ: Դերասանին քննադատել էին համացանցում։ Ի պաշտանություն Արզումանյանի՝ աջակցության խոսքեր էր հայտնել նաև ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։


