հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԺԿ-ն ակնկալում է, որ 15 զինվորի կյանք խլած դեպքի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն

ՀԺԿ-ն ակնկալում է, որ 15 զինվորի կյանք խլած դեպքի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն

Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված 15 զինվորի կյանք խլած դեպքի հետ:

՛՛Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) խորապես ցավակցում է Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավոր զինծառայողներին:

ՀԺԿ-ն ակնկալում է, որ կիրականացվի անաչառ քննություն և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներաականազերծման վաշտի ապաստարանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացվել են բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը և այլ պաշտոնյաներ։

 

 

  • Կիսվել: