ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
 Հյուսիս-հարավ երկաթուղու պրոյեկտը Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է․ Զուրաբյան

Հյուսիս-հարավ երկաթուղու պրոյեկտը Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է․ Զուրաբյան

Հյուսիս-հարավ երկաթուղու խնդիրը մենք բարձրացրել էինք դեռևս 2019 թվականին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2019 թվականից սրա շուրջ բանակցում էինք կառավարության հետ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է այս պռոյեկտը:

Դա շատ լուրջ մշակված պռոյեկտ էր ամբողջովին նախագծված՝ 301 կմ երկարությամբ և 27 կայարանով, որի մեջ Չինաստանը պատրաստ էր մեծ ներդրումներ անել:

Դա արդեն գետնի վրա կանգնած պռոյեկտ էր, որը Փաշինյանը անձամբ կանգնեցրել է, այն դեպքում երբ ամբողջ կառավարությունը դրան կողմ էր։

Դա կարելի էր անել այն ժամանակ, դա կարելի է անել հիմա, պետք է ընդամենը ինքնիշխան կամք և հետևողականություն»։

  • Կիսվել: