Մուսալեռում հյուրընկալել էին Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդներին և դեսպանին (լուսանկարներ)
Հուլիսի 27-ին <<Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության>> թանգարանը հյուրընկալել էր Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդներին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Ջոնաթան Լաքոթի գլխավորությամբ։
"Հարգարժան հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Մուսա լեռան հերոսամարտում զոհված հերոսների հուշաքարին, ծանոթացան նրանց պատմությանը և հերոսական ուղուն, ինչպես նաև հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը",- տեղեկանում ենք Թանգարանի ֆեյսբուքյան էջից։







