չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՅԴ-ն երբեք ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չի ունեցել. «Հրապարակ»

ՀՅԴ-ն երբեք ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չի ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում ուժերի հարաբերակցությունը խախտվել է: Երկու նոր պատգամավորները` Արգիշտի Գեւորգյանը եւ Գառնիկ Դանիելյանը, ովքեր փոխարինում են Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին եւ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական են։

Այսպիսով՝ Դաշնակցությունը 29 հոգանոց խմբակցությունում գրեթե 50 տոկոսանոց ներկայություն ունի, մինչդեռ դաշինքի ցուցակը ձեւավորվել էր հավասար համամասնության սկզբունքով՝ ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» եւ քոչարյանականների երկուական թեկնածուների հաջորդականությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: