ՀՅԴ-ն երբեք հանդես չի եկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններ չվարելու դիրքերից. Քրիստինե Վարդանյան
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը երբեք հանդես չի եկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններ չվարելու դիրքերից:
Այս մասին վստահեցրեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
Վարդանյանը վստահեցրեց, որ իշխանությանը չեն մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար, մեղադրում ենք նրանց պահանջները կատարելու համար:
«Հայաստանում որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ որևէ ուժի չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ: Երբեք չի եղել նման մեղադրանք, ո՛չ նախկին նախագահներին, ո՛չ ներկաներին մեղադրանքն այն չէ, թե ինչու են բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մեղադրանքն այն է, թե ինչու են նրանց բոլոր նախապայմանները կատարում, ինչու են միակողմանի զիջումներ իրականացնում»,-ասաց Վարդանյանը:
Նա վստահեցրեց՝ եթե իրենք լինեին իշխանության, էլի բանակցելու էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ «Եվ, մենք, օրինակ, դեմ չէինք լինի, որ Թուրքիայի հետ հենց հաջորդ օրը կնքվեր փաստաթուղթ, որն ասում է, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են, սահմանները բացվում են, և երկու երկրների միջև հարաբերություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի, նորմերի սահմաններում: Մենք դրան երբեք դեմ չենք եղել»,-ասաց պատգամավորը: