շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՀՅԴ-ն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից պահանջում է հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում

ՀՅԴ-ն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից պահանջում է հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում

ՀՅԴ-ն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից վիրավորանքի համար պահանջում է հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում, զրպարտության համար՝ ևս 1 դրամ փոխհատուցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հայկուհի Սեդրակյանը:

Սեդրակյանը պարզաբանեց խոսքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված դեպքրի մասին է․

«Այս պահին ունենք դատարանի որոշումը հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործը կքննվի Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Վիրավորանքի համար պահանջում են հրապարակային ներողություն եւ 1 դրամ սիմվոլիկ փոխհատուցում,  եւ զրպարտության համար եւս 1 դրամ փոխհատուցում»։

Նշենք, որ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեկտեմբերի 6-ին Աժ-ում ունեցած ելույթի ժամանակ ՀՅԴ–ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»։

Ավելի վաղ Մինասյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացված հայցադիմումին, նշել է, որ պատվի եւ բարի համբավի պաշտպանության այդ մեխանիզմով նրանք ուզում են երկրում ձեւավորել նախադեպ։ 

  • Կիսվել: