հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Գերասիմ Վարդանյանին այսօր բերման են ենթարկել

Գերասիմ Վարդանյանին այսօր բերման են ենթարկել

Ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ, կան բերման ենթարկվածներ: Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:

Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը: Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաղաթելյանը։

Նա նաև հայտնում է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այժմ ուղևորվում են ոստիկանության և քննչական բաժիններ։

  • Կիսվել: