կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն իր հերթական Գերագույն ժողովը կանցկացնի

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն իր հերթական Գերագույն ժողովը կանցկացնի

Հունիսի 9-ին աշխատանքները կսկսի  Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 26-րդ Գերագույն ժողովը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից  հայտնում են, որ այն առաջիկա մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառույցի հաշվետու ժամանակաշրջանի  գործունեությունը, կանդրադառնա Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած մարտահրավերներին, կուղենշի կուսակցության Հայաստանի կազմակերպության  առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին: 

Ժողովի աշխատանքներին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառույցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական,  ուսանողական և ուղեկից  միություններից, հրավիրյալներ` ՀՅԴ արտերկրի կառույցներից:

  • Կիսվել: