ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ԱՄՆ-ում հանդիպել է ՀՀ գլխավոր հյուպատոսի եւ թեմի առաջնորդի հետ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ԱՄՆ-ում հանդիպել է ՀՀ գլխավոր հյուպատոսի եւ թեմի առաջնորդի հետ

Դեսպան Բայբուրդյանը Գլենդելի ՀՀ գլխավոր հյուպատոսարանում ողջունեց Սաղաթելյանի: Հյուպատոսի հետ կայացած քննարկմանը Սաղաթելյանն անդրադարձել է ՀՀ-ում առկա իրադրությանը, հյուպատոսին ներկայացրել ՀՅԴ դիրքորոշումները մի շարք հարցերի եւ զարգացումների վերաբերյալ՝ փաստելով, որ ՀՅԴ-ի համար շարունակելու են առանցքային մնալ ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանն առնչվող հիմնահարցերը: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, ՀՅԴ դերակատարությանը՝ այդ հարաբերությունների խորացման եւ զարգացման գործում,

Հանդիպմանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին ուղեկցում էր ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանը

Սաղաթելյանն ու Իզմիրլյանն այցելել են նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմ, որտեղ նրանց դիմավորել է առաջնորդը՝ արքեպիսկոպոս Դերդերյանը, ով խոսել է այն կարեւոր դերի մասին, որը եկեղեցին խաղում է Հայաստանի ազգային իրականության մեջ:

Սաղաթելյանն իր հերթին փաստել է՝ Հայ եկեղեցին Հայաստանում կյանքի անբաժանելի մասն է եւ հանդիսանում է ազգային ինքնության խարիսխներից մեկը: Երկուստեք խոսվել է  նաեւ եկեղեցու՝ որպես ազգային հաստատության դերի բարձրացման կարեւորության մասին, որի միջոցով պահպանվում է հայկական մշակույթն ու ժառանգությունը:

  • Կիսվել: