հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՅԴ ԳՄ անդամներն այցելել են Սյունիքի դիրքեր, հանդիպում ունեցել Կապանում Իրանի հյուպատոսի հետ

ՀՅԴ ԳՄ անդամներն այցելել են Սյունիքի դիրքեր, հանդիպում ունեցել Կապանում Իրանի հյուպատոսի հետ

 ՀՅԴ ԳՄ անդամներն այցելելեն Սյունիքի դիրքեր, հանդիպում ունեցել Կապանում Իրանի հյուպատոսի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած մարզային այցելությունների շրջանակներում երկօրյա այցով ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի, ԳՄ անդամներ Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի և Հակոբ Մաթիլյանի հետ գտնվում էինք Սյունիքի մարզում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Նախ այցելել ենք դիրքեր, հանդիպել առաջնագծում ժամկետային ծառայություն իրականացնող մեր զինվորներին։

Այցի շրջանակներում Կապանում հանդիպել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

Կապան, Գորիս և Սիսիան քաղաքների ՀՅԴ կոմիտությունների գրասենյակներում հանդիպումներ ունեցանք Սյունիքի ՀՅԴ կառույցի ընկերների հետ՝ քննարկելով քաղաքական և կազմակերպական հարցեր»,- գրել է նա։

  • Կիսվել: