կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՅԴ Բյուրոն  կոչ է անում վերացնել համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը

ՀՅԴ Բյուրոն  կոչ է անում վերացնել համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը

ՀՅԴ Բյուրոն  կոչ է անում վերացնել համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը:

Հայտարարության մեջ ասվում է.

«ՀՅԴ Բյուրոն վերլուծելով Հ.Հ. քաղաքական իրավիճակը եւ տեղի ունեցող իրադարձությունները՝ այսու իր խոր մտահոգությունն է հայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերյալ։

ՀՀ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական մոտեցումը, այլակարծությունը մերժելու եւ իշխանությունների նկատմամբ քննադատություններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ եւ պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրե խորանում է։

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը եւ հաստատել քաղաքական առողջ յարաբերությունների մշակույթ։»

  • Կիսվել: