ՀՅԴ-ական պատգամավորն առաջարկում է սեպտեմբերի 2-ին ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելել Արցախ
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը առաջարկում է սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովի նախագահի մակարդակով պատվիրակություն կազմել և այցելել Արցախ:
Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում հիշեցրեց, որ երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելեց Արցախի Հանրապետություն, դրան հետևեց Ադրբեջանի շատ կոշտ արձագանքը:
«Այդ արձագանքից հետո Հայաստանի Հանրապետության քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Հանրապետություն՝ որպես ինտեգրման բարձրագույն աստիճանի առհավատչյա: Առաջարկում եմ սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովի բարձրագույն մակարդակով պատվիրակություն կազմել և այցելել Արցախ: Տեսնենք գործընթացը ո՞նց կգնա, տեսնենք Ադրբեջանի արձագանքը ի՞նչ կլինի, որովհետև առաջին բացասական արձագանքից հետո է´լ բարձրաստիճան որևէ պատվիրակություն Արցախ չի այցելել»,- նշեց Խաչատրյանը:



