երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հույս ունեմ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպմանը քննարկել խաղաղության պայմանագրի բոլոր հարցերը. Փաշինյան

Հույս ունեմ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպմանը քննարկել խաղաղության պայմանագրի բոլոր հարցերը. Փաշինյան

Հայաստանը կոնկրետ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով եւ մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որեւէ հիմք կամ հիմնավորում չկա: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության  բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը:

Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,-ընդգծեց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: