Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը խզվածքի պատճառ չի դառնա ժողովուրդների միջև. Իրանի դեսպան
Մեր դիրքորոշումը TRIPP նախագծի վերաբերյալ շատ հստակ է, ու որևէ անորոշություն չկա, @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին` մեկնաբանելով TRIPP–ի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այդ գործընթացի, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ–ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը։ Որևէ կասկած չունենք, որ ԱՄՆ–ն այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում։ Ուստի մեր մտահոգությունն Իրանի հարևանությամբ ԱՄՆ–ի ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։ Իրանը նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ–ի նկատմամբ»,–ասաց դեսպանը։


