Հուսով ենք, որ կողմերը հաջողության կհասնեն․ Դարսալիան՝ ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին
Վրաստանը երկարաժամկետ ռազմավարական համագործակցություն ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, և Թբիլիսին շատ է կարևորում այս փաստը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Ըստ նրա՝ տարածաշրջանի բոլոր խաղացողների պատասխանատվությունն է ընդլայնել առկա կապերը և նպաստել համապարփակ կայունությանն ու խաղաղությանը:
«Մենք տեսնում ենք, որ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և հուսով ենք, որ կողմերը հաջողության կհասնեն այդ գործընթացներում։ Վրաստանը պատրաստ է աջակցել իր հարևաններին՝ միավորելով խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է Դարսալիան: