Հուսով ենք` Արցախում արնահեղություն այլևս չի կրկնվի և խաղաղություն կհաստատվի. Ֆիքրաթ Ալ Բաղդադի
Հուսով ենք, որ արնահեղություն այլևս չի կրկնվի և խաղաղություն կհաստատվի: Ժողովուրդներն ինքնորոշման, սեփական ապագան որոշելու իրավունք ունեն:
Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի ժամանակ հայտարարել է իրաքցի միջազգային իրավունքի փորձագետ Ֆիքրաթ Ալ Բաղդադին:
Նա ընդգծեց. «Աշխարհում ոչ ոք չի կարող մեկ այլ ազգի իր կամքը թելադրել: Ժողովուրդներն ազատ են ստեղծվել»:
«100 տարի առաջ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց, և աշխարհն այդ մասին չի մոռացել»,-հիշեցրեց Ալ Բաղդադին:
Նա հավելեց. «Շուշին հնագույն հոգևոր կենտրոն է, այժմ այն ազատ է օկուպացիայից: Այստեղ ժողովուրդը վերածնվել է»: