հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հուսով եմ դրա կարիքը երբեք չենք ունենալու․ Պարետը՝ Մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալների մասին

Հուսով եմ դրա կարիքը երբեք չենք ունենալու․ Պարետը՝ Մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալների մասին

Ոչ միայն Մարզահամերգային համալիրում է մահճակալային ֆոնդ նախապատրաստվել, դա արվել է նաև տարբեր մարզերում՝ փակ համալիրներում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

«Մարզահամերգային համալիրի մասով որոշումը կայացվել էր մարտին: Այդ ռեզերվային տարբերակից մենք զերծ ենք մնացել, հուսով եմ դրա կարիքը երբեք չենք ունենալու։

«Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, թե ինչ իրավիճակում էին հայտնվել տարբեր երկրներ, որոնք հնարավորություն չունեին բուժկենտրոններում պահել հիվանդներին, քանի որ քանակն ահռելի էր: Թող սա ևս մեկ անգամ զգոնացնող լինի մեզ համար»,-հավելեց նա:

  • Կիսվել: