ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հուսով եմ՝ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեր իրականացնելիք տարածաշրջանային ծրագրերին

Հուսով եմ՝ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեր իրականացնելիք տարածաշրջանային ծրագրերին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում պանելային քննարկման ժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք նախաձեռնել ենք եռակողմ-քառակողմ մեխանիզմ, որպեսզի օգտվենք այն հնարավորություններից, որը մեր տարածաշրջանը ներկայացնում է։ Մենք ունեինք Թուրիքա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմը և վերջերս, երբ Հյուսիսային միջանցքը դադարեց լինել այլընտրանք, անդրկասպյան, արևելք-արևմուտք Միջին միջանցքը ամրապնդելու նպատակով ձևավորել ենք եռակողմ մեխանիզմներ նաև Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, նկատի ունեմ՝ Ադրբեջանը և Թուրքիան՝ կենտրոնում։

Ես հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ, երբ մենք իրականացնենք այս ծրագրերը։ Ուստի այս Միջին միջանցքը դառնում է շատ վճռորոշ՛՛:

 

 

  • Կիսվել: