չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Հուսանք` եռակողմ հանդիպումով ՀՀ-ն և Ադրբեջանը կհասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՌԴ ԱԳՆ

Հուսանք` եռակողմ հանդիպումով ՀՀ-ն և Ադրբեջանը կհասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Դեռ շատ խնդիրներ կան: Կարծում եմ՝ դրանք բոլորը կքննարկվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ առաջընթաց կգրանցի մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին», - ասել է Ռուդենկոն լրագրողներին։

Հիշեցնենք, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Նշվում է, որ Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ:

  • Կիսվել: