կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունվարին տեղի կունենա ՀՀ-ի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը

Հունվարին տեղի կունենա ՀՀ-ի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին: Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2021–ի դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։

Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

  • Կիսվել: