չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
 Հունվարի 23-ին ԵՄ-ն կդիտարկի Հայաստան նոր առաքելություն ուղարկելու հարցը

Հունվարի 23-ին ԵՄ-ն կդիտարկի Հայաստան նոր առաքելություն ուղարկելու հարցը

Հունվարի 23-ին Բրյուսելում նախանշված է ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, որը նախագահելու է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ինչպես տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքից՝ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստան նոր առաքելություն ուղարկելու թեման, որը պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։

 

  • Կիսվել: