հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Հունիսի 8-ին փորձ կարվի պաշտոնանկ անել Բորիս Ջոնսոնին

Հունիսի 8-ին փորձ կարվի պաշտոնանկ անել Բորիս Ջոնսոնին

Բրիտանացի պատգամավորները բավականաչափ ձայներ են հավաքել վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու համար։ Այս մասին գրում է Sunday Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ հրապարակման՝ քվեարկությունը կկայանա հունիսի 8-ին։

Նշվում է, որ առնվազն 54 պահպանողական պատգամավորներ նման հարցումներ են ներկայացրել։ Ընդ որում, այս ընթացակարգը գաղտնի է, սակայն 28 պատգամավոր արդեն հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին՝ կոչ անելով Ջոնսոնին ինքնակամ հրաժարական տալ։

Հիշեցնենք, որ Ջոնսոնի կառավարությունը մեղադրվում էր COVID-19 համաճարակի ժամանակ ալկոհոլով խնջույքներ կազմակերպելու համար, երբ նման հավաքներն արգելված էին ողջ երկրում։ Վերջերս հետաքննությունը պարզել է, որ Ջոնսոնն անձամբ է մասնակցել այդ երեկույթներին, ինչը նա նախկինում հերքել է։

Միջադեպը հանգեցրել է Ջոնսոնի վարկանիշի անկմանը։

  • Կիսվել: