Հունիսի 17-ից անձը հաստատող փաստաթղթի կրումը պարտադիր է դառնում բոլորի համար. վարչապետ
Մեծագույն խնդիրը շարունակում է մնալ դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր այդ մասով կայացրել ենք որոշումներ: Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստի կրումը։
Որոշումը կայացվել է, որպեսզի վարչական վարույթի դեպքում գործընթացը չտուժի. «Անձնագիր չունենալն ու դիմակի կրման կանոնները խախտելը կլինեն առանձին իրավախախտումներ ու առանձին-առանձին կենթարկվեն տուգանքի՝ 10 հազարական դրամ:
Մենք շատ էականորեն մեծացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման կարգապահության նկատմամբ: Մինչև հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթը իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով կշարունակի ոստիկանությունն իրականացնել, բայց, որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նրանց նաև պետական կառավարման այլ մարմիններից կուղեկցեն և ամեն կարգախմբում կլինի ոստիկան ու այլ պետական մարմնի ներկայացուցիչ, ինչը մեզ հանրավորություն կտա կարգախմբերի թիվը կրկնապատկել»,- ասաց Փաշինյանը:


