երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հունգարիայում ՀՀ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի ԱԳ նախարարին

Հունգարիայում ՀՀ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի ԱԳ նախարարին

Հունիսի 12-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։

«Ա.Վարգան շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր գործունեության մեջ։ Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: