չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Հունգարիան արգելափակել է ԵՄ-ից Հայաստանին տրվող լրացուցիչ՝ 10 մլն դոլարի օգնությունը

Հունգարիան արգելափակել է ԵՄ-ից Հայաստանին տրվող լրացուցիչ՝ 10 մլն դոլարի օգնությունը

Հունգարիան արգելափակել է Եվրոպական միության կողմից, եվրոպական Խաղաղության հիմնադրամի միջոցով, Հայաստանին լրացուցիչ 10 միլիոն եվրոյի (11 միլիոն դոլար) հատկացումը՝ որպես «ոչ մահաբեր» ռազմական օգնություն։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասն առաջարկել էր հարցը փոխանցել ԵՄ որոշումների ընդունման խորհրդի քննարկմանը: Հաստատման համար այն պետք է ստանար ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների միաձայն աջակցությունը։ 

Նրանք բոլորը, բացառությամբ Հունգարիայի, աջակցել են Կալլասի առաջարկին․ հայտնել Է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը՝ հավելելով, որ Բուդապեշտը շարունակել է վետո դնել այդ որոշման վրա երկուշաբթի Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:

«Այսօրվա բանակցություններից հետո դեռ ոչ մի առաջընթաց չի գրանցվել», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը ասել է աղբյուրը:

Անցած տարվա հուլիսին Հայաստանը ստացել է ԵՄ-ի պատմության մեջ առաջին ռազմական օգնությունը՝ նույնպես 10 միլիոն եվրոյի չափով։ Այդ գումարը պետք է ծախսվի առաջիկա երկուսուկես տարիների ընթացքում՝ հայկական բանակի համար դաշտային հոսպիտալ և օժանդակ շինություններ ստեղծելու համար։ 

  • Կիսվել: