երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունգարիան 100 հազար դեղաչափ պատվաստանյութ է ուղարկել Հայաստան

Հունգարիան 100 հազար դեղաչափ պատվաստանյութ է ուղարկել Հայաստան

Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափով պատվաստանյութ է ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ չհստակեցնելով, թե որ ընկերության արտադրած պատվաստանյութի մասին է խոսքը:

Նա տեղեկացրել է նաև, որ Հունգարիան ունի բավարար պատվաստանյութ՝ առաջին, երկրորդ ու երրորդ դեղաչափերով իր քաղաքացիներին պատվաստելու համար:

2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են: Պատճառը 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից էքստրադիցիայի ենթարկելն էր Ադրբեջան, որտեղ հանցագործն անմիջապես ներում էր ստացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

  • Կիսվել: