կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հունաստանի դեսպանի այցը Շուշի չի նշանակում, որ Աթենքը կիսում է հրավիրող կողմի քաղաքականությունը կամ գործողությունները. Դենդիաս

Հունաստանի դեսպանի այցը Շուշի չի նշանակում, որ Աթենքը կիսում է հրավիրող կողմի քաղաքականությունը կամ գործողությունները. Դենդիաս

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Հայ-դատի հանձնախմբի նամակին առ այն, թե ինչու է Ադրբեջանում այդ երկրի դեսպանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով այցելել օկուպացված Շուշի։

Նիկոս Դենդիասի պատասխան նամակում ասված է, որ Ադրբեջանում Հունաստանի դեսպանը Շուշի է այցելել Եվրամիության այլ երկրների դեսպանների հետ միասին տարածաշրջանում ԵՄ ընդհանուր քաղաքականության ներքո՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և արտգործնախարարությանը ճշգրիտ տեղեկություններ հայտնելու համար։

  • Կիսվել: