ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՊՏՀ կոլեկտիվի պահանջն արդարացի է․ Միքայել Մելքումյան

ՀՊՏՀ կոլեկտիվի պահանջն արդարացի է․ Միքայել Մելքումյան

Կառավարության դիմաց բողոքի ակցիա արեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն որ դասախոսները։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։

Ուսանողներին և դասախոսներին էր միացել նաև ԲՀԿ պատագամավոր Միքայել Մելքումյանը, ում կարծիքով կոլեկտիվի պահանջն արդարացի է։

«Կոլեկտիվն ասում է, դուք որպես օրինական կառավարություն ձեւավորել եք խորհուրդ, էդ խորհուրդն օրինական ընտրել է ռեկտորի (Դիանա գալոյան-խմբ), բայց անցել է երկու ամսից ավել, իսկ կառավարությունը նրան չի նշանակում ռեկտորի պաշտոնում: Դրա համար էլ կոլեկտիվը եկել է այստեղ եւ բողոքում է, որ  բուհը չի կարող այսպես անորոշության մեջ ապրել: Իսկ այս տարի ընդունելության մեծ ծավալ ունեցանք, մեծ թվով մարդիկ ընդունվեցին:

Հիմա կառավարությունը ուղղակի պետք է իր կողմից ձեւավորած խորհրդի որոշմանը տեր կանգնի»,-ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ 

Մելքումյանը նշեց, որ ինքն այս հարցը ԱԺ-ում ուղղել է ԿԳՄՍ նախարարին. «Ինքն ասաց՝ խնդիր կա, քննարկում ենք: Թե ինչ խնդիր է իրենք պետք է ասեն: Քիչ առաջ ռեկտորի պարտականությունները կատարող, պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը մի խոմբ դասախոսների հետ բարձրացան կառավարություն, որպեսզի ասեն, թե ինչ լուծում պետք է տան: Ամիսներով ձգձգել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Պետք է կառավարությունը հստակ ասի, թե որն է խնդիրը, որ ձգձգում են»,-ասաց նա:

  • Կիսվել: