Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել եմ Հայաստան կատարելիք այցս. Կայա Կալլաս
Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել եմ Հայաստան կատարելիք այցս. այս մասին X-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը:
«Ես վերահաստատեցի ԵՄ-ի՝ կապերը խորացնելու ամուր հանձնառությունը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ներառյալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի և տարածաշրջանում խաղաղության վերաբերյալ», - գրել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Կալլասն այցով Ադրբեջանում էր: