երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հռոմի պապը հորդորում է աղոթել Ուկրաինայում խաղաղության համար

Հռոմի պապը հորդորում է աղոթել Ուկրաինայում խաղաղության համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր իր ավանդական կիրակնօրյա ուղերձով դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ կոչ է արել աղոթել Ուկրաինայի համար:

«Մեծ անհանգստությամբ եմ հետևում լարվածության աճին, որը կարող է նոր հարված հասցնել Ուկրաինայում խաղաղությանը և հարցականի տակ դնել Եվրոպայի մայրցամաքի անվտանգությունը: Բարի կամքի բոլոր մարդկանց կոչ եմ անում աղոթել և խնդրել Բարձրյալին, որ ցանկացած գործողություն և քաղաքական նախաձեռնություն ծառայեն մարդկության եղբայրությանն, այլ ոչ թե անձնական շահերին»,- azatutyun.am-ի փոխանցմամբ, 
ասել է Ֆրանցիսկոսը:
 
Նա այսօրվա ուղերձում առաջարկել է՝ հաշվի առնելով ներկայիս լարվածությունը, հաջորդ չորեքշաբթի` հունվարի 26-ը դարձնել Խաղաղության համար աղոթքի օր:

  • Կիսվել: