կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՌՀ անդամի  առաջադրման եւ ընտրության թեմայով խոսելիս, Դ՛Օնտի բանաձեւը մի հիշատակեք․ Տիգրան Հակոբյանի խնդրանքը

ՀՌՀ անդամի առաջադրման եւ ընտրության թեմայով խոսելիս, Դ՛Օնտի բանաձեւը մի հիշատակեք․ Տիգրան Հակոբյանի խնդրանքը

  ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի լրագրողական համայքնին խնդրում է ՀՌՀ անդամի առաջադրման եւ ընտրության թեմայով խոսելիս, Դ՛Օնտի բանաձեւը չհիշատակել։ Այս առնչությամբ նա պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է․
 
«Շուտով Ազգային Ժողովը կընտրի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 7-րդ անդամին: Մի շարք լրատվամիջոցներ համոզում են հասարակությանը, որ, ըստ այսպես կոչված Դ՛Օնտի բանաձեւի,  այդ վերջին անդամը պետք է պարտադիր ընտրվի ընդդիմադիր ֆրակցիաների կողմից առաջադրված թեկնածուներից:
 
Դա այդպես չի: Դ՛Օնտի հայտնի բանաձեւի նպատակն է խորհրդարանի ղեկավար կազմում ամրագրել ԱԺ ընտրությունների արդյունքներով մանդատներ ստացած քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Այլ մարմինների (ՍԴ, ԿԸՀ, ՀՌՀ, այլ) ձեւավորման պարագայում օրենսդրությունը չի նախատեսում այդ բանաձեւի կիրառումը: Ավելին, կիրառումը անտրաբանական կլիներ եւ կարժեքազրկեր մեր Հանձնաժողովի գործունեության ամբողջ իմաստը, հայեցակարգը, քանի որ ՀՌՀ անդամները կուսակցական չպետք է լինեն, քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, այս կամ այն կուսակցության շահերից բխող որոշումներ չպետք է կայացնեն…
 
Ուստի խնդրանքս լրատվամիջոցներին. ՀՌՀ անդամի առաջադրման եւ ընտրության թեմայով խոսելիս, Դ՛Օնտի բանաձեւը մի հիշատակեք»:

  • Կիսվել: