կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Հրդեհ՝ Վանաձորի բիովառելիքի արտադրամասում․ այրվել են թափոններ ու պահեստի փայտե երեսպատումը

Հրդեհ՝ Վանաձորի բիովառելիքի արտադրամասում․ այրվել են թափոններ ու պահեստի փայտե երեսպատումը

Փետրվարի 2-ին՝ ժամը 20:46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բիովառելիքի արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Լոտոս» ՓԲԸ-ին պատկանող բիովառելիքի չշահագործվող արտադրամասի պահեստում (72 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 22:20-ին։ Այրվել են մոտ 8 խմ ստվարաթղթե թափոններ և պահեստի փայտե երեսպատումը։

  • Կիսվել: