հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում. կանխվել է կրակի տարածումը դեպի տնակ

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում. կանխվել է կրակի տարածումը դեպի տնակ

Հունիսի 3-ին, ժամը 01:19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի 30-րդ փողոցում գտնվող տնակներից մեկին կից քարե շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ 02:35-ին: Շինությունում (մոտ 20 քմ) այրվել են կենցաղային իրեր. կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակ:

  • Կիսվել: