երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հրաժարվում եմ կուսակցության նախագահի լիազորություններից. Գրիգոր Սահակյան

Հրաժարվում եմ կուսակցության նախագահի լիազորություններից. Գրիգոր Սահակյան

Ես միշտ եղել եմ ազատության և անկախության ջատագովը և նախընտրում եմ շարունակել մնալ այդպիսին։ Նախկին հրամանատար Գրիգոր Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

2019թ.-ի հոկտեմբերից սկսեցի կուսակցություն ստեղծելու գործընթացը:

Առաջին իսկ օրվանից «Վստահություն» կուսակցությունն ուներ իր հստակ քաղաքական կողմնորոշումը: Սակայն, վերջին որոշ զարգացումները սկսեցին հակասել իմ սկզբունքներին:

Ես միշտ եղել եմ ազատության և անկախության ջատագովը և նախընտրում եմ շարունակել մնալ այդպիսին։

Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաև հրաժարվում եմ կուսակցության անդամությունից:

Այսուհետ որևէ առնչություն չունեմ «Վստահություն» կուսակցության հետ:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»։

  • Կիսվել: