ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի հիմնավորումները բավարար չեն. Գևորգ Պետրոսյան

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի հիմնավորումները բավարար չեն. Գևորգ Պետրոսյան

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի հիմնավորումները բավարար չեն: Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու չեն մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության նախագծին:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիտարկմանը, թե ԲՀԿ-ի  որոշումը քաղաքական է, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ այն քաղաքական չէ:

«Մենք մեր փորձագետների հետ քննարկեցինք, իրավաբան պատգամավորներով ուսումնասիրեցինք ու այն կարծիքին ենք, որ իրավական հիմնավորումները բավարար չեն, առկա հիմնավորումները մեզ համար համոզիչ չեն եղել»,-նշեց նա:

Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտպանելու խնդիր չունի. «Եթե ունենայինք, ապա համարձակություն կունենայինք ասել։ Բայց այստեղ անձերի խնդիր չկա, սա ինստիտուցիոնալ խնդիր է»:

 

  • Կիսվել: