Հրապարակվել են Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումներին նախորդող և հաջորդող իրադարձությունների կադրերը
՛՛Ռոսսիա 1՛՛ հեռուստաալիքի նկարահանող խումբը Սոչիի «Русь» առողջարանում բացառիկ կադրեր է ֆիքսել Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումներին նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպասարկող անձնակազմը փորձում հնարավոր փաստաթղթերը՝ ստորագրման մատուցելու արարողակարգը, ինչպես են Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում փաստաթղթեր ներս տանում, երկրների ղեկավարների և արտգործնախարարների մտերմիկ զրույցները առողջարանի միջանցքներում կամ թե ինչպես է երկու հանդիպումների միջև Պուտինը Լավրովի հետ կարճ փակ քննարկում անցկացնում:
Մանրամասները՝ տեսանյութում.



