կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրապարակե՞նք Ղարաբաղի պաշտոնյաների ցանկը, որոնք Երևանում տներ ունեն. Փաշինյան

Հրապարակե՞նք Ղարաբաղի պաշտոնյաների ցանկը, որոնք Երևանում տներ ունեն. Փաշինյան

Ասում են՝ տներ եք ձեռք բերել, հա, ինչ տուն ձեռք ենք բերել, ծագման աղբյուրը կա հայտարարագրում, թե ուզում եք հավասարաության նշան դնել, հրապարակե՞նք Ղարաբաղի պաշտոնյաների ցանկը, որոնք Երեւանում տներ ունեն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Այդ նույն Ղարաբաղի հերոսը, որը մեզ երկար տարիներ դավաճանության մեջ էր մեղադրում, պարզվում է՝ 2016 թվականից պահած ծխախոտ է վաճառում Ղարաբաղում կամ Ղարաբաղի բյուջեից էլ փող վերցրել, Ադրբեջանից էլ, որ տրանսֆորմատոր սարքի ու գումար վերցնի... Էս ի՞նչ ձեւ է, մեկը Շուշիի հերոս է, մեկը՝ Ավարայրի ճակամարտի, ոչ մեկի հետ խոսել չի լինում։

Ում ասում ես՝ հերոս է, բայց ադրբեջանցի տեսան, հետները հիսուն-հիսուն գործ էին անում։ Մենք դավաճանն ենք, իրենք էլ՝ հերոսը։ Որ Լաչինի միջանցքի երթուղին առանց Հայաստանի հետ համաձայնեցնելու... ու Հայաստանի իշխանությանը դնում էին փաստի առաջ, այդ ժամանակ չէ՞ին հիշում... Ամեն ինչին չափ ու սահման կա՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: