երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում. «Հրապարակ»

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում, եւ դա է պատճառը, որ ուշանում է պաշտոնանկությունը։ Չնայած նախատեսված էր ՏԻՄ ընտրությունները տապալած մարզպետներին պաշտոնանկ անել, եւ առաջիններից մեկը պետք է լիներ Սյունիքի մարզպետը, ում ղեկավարած մարզում միայն Տեղ համայնքում է ՔՊ-ն հաղթել, սակայն Արարատի, Արագածոտնի մարզպետներին տարեսկզբին հրաժեշտ տվեցին, իսկ Պողոսյանը շարունակում է աշխատել։ Նիկոլ Փաշինյանն ուզում է Պողոսյանին փոխարինել կամային, մարզը բռում պահելու ունակ մեկով, սակայն այդպիսին չի գտնում։

Քննարկվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, բայց, ինչպես մեզ ասացին, «ճամբարափոխին» էլ մարզում չեն ընդունում։ Ի դեպ, անցած տարվա նոյեմբերի 16-ին՝ Սիսիանում ադրբեջանցիների սադրանքի օրը, Համբարձումյանը մեծ խնջույք էր կազմակերպել:

Երբ Սիսիանի համայնքապետ Կարեն Հակոբջանյանին տեղեկացրել են հակառակորդի հարձակման մասին, վերջինս պատասխանել է, որ ավելի ուշ կլինի քաղաքում` մասնակցում է պատգամավոր Համբարձումյանի ծննդյան խնջույքին»:

  • Կիսվել: