շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանը պաշտոններ կառաջարկի՞ իր հետ համերաշխ ուժերին. «Հրապարակ»

Փաշինյանը պաշտոններ կառաջարկի՞ իր հետ համերաշխ ուժերին. «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է․ «Հասարակությանը 3 տարի պառակտած եւ ատելության մթնոլորտ սերմանած Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո որոշել է հանրային համերաշխություն հաստատել քաղաքական դաշտում։ Եվ դա անել ոչ թե իր հետ անհաշտ արմատական ընդդիմության, իրեն մերժող ՀՀ քաղաքացիների հետ, այն անձանց հետ, ում վիրավորել է ու վարկաբեկել, այլ «իր տակ պառկած», իրեն հլու-հնազանդ ուժերի, որոնց հետ առանց այդ էլ համերաշխ էր։

Երեկ նա՝ ընտրությունների թանաքը դեռ չչորացած, ընդունել է մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ԱԺ չեն անցել․ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան ռոմանտիկ դաշինքի անդամներ Լեւոն Շիրինյանին եւ Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին։ Նրանց, հավանաբար, պաշտոններ կառաջարկի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: