շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանը մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանը մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանալու է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին եւ սենսացիոն ցուցմունք է տալու։ Դա միջնորդել են ամբաստանյալի պաշտպանները, ուստի ենթադրելի է, որ նա պաշտպանական ցուցմունք է տալու։

Մեր տեղեկություններով, հայտարարելու է, թե այս գործում չկա կաշառքի հանցակազմ, այլ առկա է խարդախություն մյուս ամբաստանյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից, եւ որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն  փոխել պետպատվերի չափը։ Ըստ ամենայնի, սա «շնորհակալություն» է լռության դիմաց»։

  • Կիսվել: