շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է  Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրերին

Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրերին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում այն լուրերը, թե խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության գործակալ է: Այս մասին Հակոբյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթերին:

«Որևէ հավաստի աղբյուր չկա, որովհետև շատ երկար ժամանակ նա խոսում էր Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի, որտեղ ընդամենը խոսք է գնում Հայաստանի Ազգային անվտանգության հետ համագործակցության վերաբերյալ ինչ-որ թղթի մասին: Լուրջ չեմ համարում»,- ասաց Հակոբյանը:

  • Կիսվել: