ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրաչ Հակոբյանը դատական գործընթացների մեջ է․ Հնարավոր է դատարան կանչվողների թվին ավելանա Միքայել Մինասյանը

Հրաչ Հակոբյանը դատական գործընթացների մեջ է․ Հնարավոր է դատարան կանչվողների թվին ավելանա Միքայել Մինասյանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը վարչապետի տիկնոջ եղբայրն է, իրավաբանների հետ ուսումնասիրում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձը՝ դատարան դիմելու հնարավորությունը պարզելու համար։ «Այս պահին իրավաբանների հետ քննարկում ենք՝ հասկանալու՝ արդյոք հիմքեր կան դիմելու դատարան, քանի որ նա իր տեսանյութում զրպարտչական տեղեկություններ է հայտնել», -InfoPort.am-ին տեղեկացրեց Հակոբյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ևս միանա հայցին, քանի որ նրա անունն էր նաև շեշտվում Մինասյանի տեսանյութում, Հակոբյանը պատասխանեց․ «Այո, այդ հարցն էլ ենք քննարկում։ Շատ հնարավոր է»։

Նա տեղեկացրեց նաև, որ արդեն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի, Գագիկ Համբարյանի, Արթուր Դանիելյանի և  Մարինա Խաչատրյանի։ «Ես արդեն դատական հայցն ուղարկել եմ դատարան և պահանջում եմ հրապարակային ներողություն խնդրել, հերքել իրենց տարածած սուտ տեղեկությունը», -նշեց Հակոբյանը՝ ընդգելով, որ այդ մասին ծանուցու է ուղարկվել նաև մյուս կոմերին։

Հիշեցնենք՝ դատական այս քաշքշուքը առաջացել էր ծխախոտի ապօրինի մաքսանենգության վերաբերյալ տեղեկատվության տարածումից հետո։ Միքայել Մինասյանն ու նրա շրջապատը տարբեր լրատվական աղբյուրներով տարածում էին տեղեկություն, որ ծխախոտի մաքսանենգության գործին խառն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը, մասնավորապես՝ Հրաչ Հակոբյանը և Սիփան Փաշինյանը։

  • Կիսվել: