շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հրաբուխ կլինի, եթե ես՝ որպես այլընտրանքային թեկնածու, չընտրվեմ. Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյան

Հրաբուխ կլինի, եթե ես՝ որպես այլընտրանքային թեկնածու, չընտրվեմ. Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյան

Հրաբուխ կլինի, եթե ես՝ որպես այլընտրանքային թեկնածու, չընտրվեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը:

«Ես երբեք ՔՊ-ական չեմ եղել, հեղափոխական եմ եղել, սակայն ինչ խոստանում էին, չիրականացրեցին»,-նշեց նա: 

Դիտարկմանը՝ ՔՊ-ի ակտիվ աջակից Քրիստինե Հալաջյանին ի՞նքն է հրավիրել Գյումրի՝ Թումանյանը պատասխանեց. «Ոչ, ինչպես բոլոր հայերը, նա նույնպես Գյումրի գալու իրավունք ունի: Ես բոլորի հետ էլ շփվում եմ: Ես կրոնական կազմակերպություններին չեմ ճանաչում»:

Թեկնածուն նշեց՝ մեծ ակնկալիք ունի, որ ժողովուրդն այս անգամ ճիշտ ընտրություն կկատարի, քանի որ այս ընտրությունը Գյուրիի փրկության հարցն է:

  • Կիսվել: