կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՔԾ-ում Վաչագան Սարգսյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում

ՀՔԾ-ում Վաչագան Սարգսյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է քննվում։ Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։

ՀՔԾ-ից ընդգծեցին, որ Վաչագան Սարգսյանը հարուցված քրեական գործով մեղադրյալ չէ, անցնում է որպես կասկածյալ։

Քրեական գործը վերաբերում է պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի վատնում կատարելուն։  ՀՔԾ-ից, սակայն, դեռ մանրամասներ չեն հաղորդում։

Նշենք, որ ավելի վաղ «Առաջին լրատվականը» գրել էր, որ քրեական գործի առիթ է հանդիսացել այն, որ Վաչագան Ղազարյանը իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, Պետական պահպանության ծառայության աշխատակից վարորդ է տրամադրել։ Այսինքն՝ ՊՊԾ աշխատակիցը եղել է Սերժի Վաչոյի անձնական վարորդը։ Բացի դրանից՝ ՊՊԾ-ի 6 այլ աշխատակիցներ հսկել են Վաչագան Ղազարյանին ու իր կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը։ ՊՊԾ աշխատակիցները երեկոյան ժամը 20։00-ից մինչև առավոտյան 9։00 գտնվել են «Յանս» ռեստորանային համալիրում։

Վաչագան Սարգսյանը ավելի վաղ մեկ անգամ արդեն հայտնվել էր քրեական գործի թիրախում․ նա մեղադրվում էր ապօրինի հարստանալու մեջ։

  • Կիսվել: